Բորիս Բեքերին բանտարկություն է սպառնում. նա մեղադրվում է ֆինանսական խարդախության մեջ
«Մեծ սաղավարտի» վեցակի չեմպիոն և աշխարհի նախկին թիվ 1 ռակետը կարող է հայտնվել բանտում: Նրան սպառնում է յոթ տարվա ազատազրկում սնանկության վերաբերյալ խարդախության համար: Ուրբաթ օրը՝ ապրիլի 8-ին, գերմանացին մեղավոր է ճանաչվել Լոնդոնի դատարանի կողմից գործի չորս հոդվածներով: Այնուամենայնիվ, դատավարությունից հետո Բեքերը գրավի դիմաց ազատ է արձակվել: Վիճահարույց գործով վճռորոշ դատավարությունը տեղի կունենա ապրիլի 29-ին:
Աղբյուր՝ vesti.ru
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան