Կողոպտիչներ գողացել են 1,5 տոննա պանիր՝ մոտ 23 հազար դոլար արժողությամբ
Նիդեռլանդներում կողոպտիչները գողացել են 23 հազար դոլար արժողությամբ 1,5 տոննա պանիր, գրում է Independent-ը: Միջադեպից հետո երկրի կաթնամթերքի ֆերմաները ուժեղացրել են անվտանգության համակարգը: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գողությունը տեղի է ունեցել անցած շաբաթ Հյուսիսային Բրաբանտ նահանգում: Մի խումբ ավազակներ, ներխուժելով գործարանի տարածք, այնքան պանիր են գողացել, որ ամբողջությամբ լցրել են իրենց ավտոբուսը:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան