Ռեժիսոր Քերի Ֆուկունագան մեկնել է Ուկրաինա՝ որպես կամավորական տեղի բնակիչներին օգնելու
Ռեժիսոր Քերի Ֆուկունագան, ով նկարահանել է «Մահանալու ժամանակը չէ» և «Անազգ գազանները» ֆիլմերը, ժամանել է Ուկրաինա և այնտեղ աշխատում է որպես կամավոր: Այս մասին հաղորդում է Slash Film-ը: Ֆուկունագան որոշել է միանալ World Central Kitchen բարեգործական կազմակերպությանը, որը մարդասիրական օգնություն է տրամադրում կարիքավոր մարդկանց: Դատելով կինեմատոգրաֆիստի սոցիալական հարթակներից՝ նա Լվով է ժամանել մարտի վերջին:
Աղբյուր՝ daily.afisha.ru
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան