Ռոման Աբրամովիչը կարող է գնել «Վալենսիան» «Չելսիի» վաճառքից հետո
Աբրամովիչն արդեն բանակցություններ է վարում «չղջիկների» ներկայիս սեփականատեր Պիտեր Լիմի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիմը վաճառքի է հանել ծանր վիճակում գտնվող «Վալենսիան»: Լա Լիգայի ակումբի գլխավոր հավակնորդը գործարար Միգել Սորիոն էր: Նրա խոսքով՝ Լիմը խոստացել է քննարկել ակումբը գնելու իր հայտը, սակայն բանակցությունները դադարեցվել են Աբրամովիչի միջամտության պատճառով: Սորիոն մեղադրել է Լիմին լուրերի արտահոսքի մեջ:
Աղբյուր՝ mirror.co.uk
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան