Կյանքից հեռացել է «Արծիվը վայրէջք է կատարել» վեպի հեղինակ Ջեք Հիգինսը
Բրիտանացի վիպասան Հենրի Փաթերսոնը, ով առավել հայտնի է Ջեք Հիգինս կեղծանվամբ, մահացել է 92 տարեկանում: Այս մասին հայտնել է նրա հրատարակիչը: Փաթերսոնը, ով սկսել է գրել ուսուցիչ եղած ժամանակ, հեղինակել է 85 վեպ 1959-ից 2017 թվականներին: Նրա առավել հայտնի գործերից է «Արծիվը վայրէջք է կատարել»-ը, որը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և դարձել ֆիլմ: Փաթերսոնը մահացել է Ջերսիի իր տանը՝ ընտանիքով շրջապատված:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան