Երդվյալ ատենակալները քննության են վերցրել Ջոնի Դեփի հայցն ընդդեմ Էմբեր Հերդի
Ընտվեց երդվյալ ատենակալների կազմը՝ լսելու երկար սպասված զրպարտության հայցը: Դեփը դատի էր տվել Հերդին 2018 թվականին The Washington Post-ում նրա գրած հոդվածի համար, որտեղ Հերդն իրեն նկարագրում է որպես «ընտանեկան բռնությունը ներկայացնող հասարակական գործիչ»: Հոդվածում Դեփի անունը չի նշվում, սակայն դերասանը պնդում է, որ դա ակնհայտ վերաբերում է Հերդի՝ այլ ֆորումներում արված պնդումներին, թե նա ֆիզիկական բռնության է ենթարկվել իր կողմից: Դեփը հերքում է մեղադրանքները:
Աղբյուր՝ apnews.com
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան