ԱՄՆ բոլոր առաջնորդների մահը չի լուծի Սոլեյմանիի սպանության վրեժը. Իրանցի հրամանատար
«Եթե ամերիկացի բոլոր ղեկավարները սպանվեն, դա, միևնույն է, չի լուծի Սոլեյմանիի արյան վրեժը: Մենք պետք է գնանք Սոլեյմանիի ճանապարհով և վրեժխնդիր լինենք այլ մեթոդներով»,- հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը: Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարին Իրաք կատարած այցի ժամանակ ամերիկացի զինվորականների կողմից: Իրանը խոստացել է «ջախջախիչ վրեժ լուծել» նրա սպանության բոլոր մեղավորներից:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան