«Times New Roman» և «Arial» տառատեսակները արգելափակվել են Ռուսաստանի համար
Ամերիկյան Monotype ընկերությունը, որին պատկանում են Times New Roman, Arial, Verdana, Tahoma և Helvetica տառատեսակների իրավունքները, փակել է կայքում իր գրադարանի մուտքը ռուսաստանցի օգտատերերի համար: Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ռուսական ՏՏ ընկերությունների աղբյուրները: Տառատեսակների կատալոգի էջը բացելիս օգտատերը տեսնում է հաղորդագրություն մուտքի արգելքի մասին: Այդուհանդերձ, VPN-ի կիրառման դեպքում կատալոգը հասանելի է դառնում:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան