Մոնակոյի արքայազն Ալբերտը երկրորդ անգամ է վարակվել COVID-19-ով
64-ամյա Ալբերտ II-ը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով և ստիպված է չեղարկել ծրագրված ուղևորությունը դեպի ԱՄՆ: Նա առաջինն էր պետության ղեկավարներից, որ 2020 թվականի մարտին վարակվեց վիրուսով: Չորեքշաբթի PEOPLE-ին ուղարկված հայտարարության մեջ նշվում է, որ նա ախտանիշներ չունի և առողջական վիճակը մտահոգիչ չէ: Նա շարունակում է աշխատել հեռավար կարգով և մշտական կապի մեջ է իր կաբինետի անդամների, կառավարության և մերձավոր գործընկերների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան