Ֆիլիպ Կիրկորովը խոսել է հոսպիտալացված հոր առողջական վիճակի մասին,
ով օրեր առաջ հոսպիտալացվել էր կորոնավիրուսի հետևանքների պատճառով: Բեդրոս Կիրկորովի առողջության մասին նորություններով երգիչը կիսվել է kp.ru-ի հետ: «Մի քանի օր առաջ կորոնավիրուսի բարդության ֆոնին սրտի անբավարարություն էր տեղի ունեցել։ Հիմա նրան մեծ ձեռքեր են փրկում: Ես աղոթում եմ և հավատում եմ, որ հորս ոտքի կկանգնեցնեն»,- ասել է կատարողը: 89-ամյա Բեդրոս Կիրկորովի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել ապրիլի 8-ին:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան