Մահացել է ֆրանսիացի լեգենդար դերասան Միշել Բուկեն
Չորեքշաբթի 96 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիական բեմի և էկրանի լեգենդ Միշել Բուկեն, որը հայտնի է իր համագործակցությամբ «նոր ալիքի» ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆրանսուա Տրյուֆոն և Կլոդ Շաբրոլը: Բուկեն մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այս մասին «Ֆրանսպրես»-ին հայտնել է նրա խոսնակը: Բուկեի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից է «Խաղալիքը» (1976) կատակերգությունը, որտեղ նա խաղում էր Պիեռ Ռիշարի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան