Նոր Մոսկվայում էլեկտրական սկուտերի մարտկոցի պայթյունից հրդեհ է բռնկվել
Ինչի հետևանքով 27-ամյա երիտասարդը մահացել է, իսկ նրա հինգ հարևանները ծխահարվել են: Այս մասին հաղորդում է ՌԴ քննչական կոմիտե մայրաքաղաքային վարչությունը: Շենքի 17-րդ հարկում հրդեհը բռնկվել է ապրիլի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում: Ըստ նախնական վարկածի՝ երիտասարդը աշխատանքից վերադառնալուց հետո միջանցքում լիցքավորման է դրել է իր երկանիվ սարքի մարտկոցը, սակայն այն պայթել է, և կրակն արագ պատել են միջանցքն ու մուտքի դուռը:
Աղբյուր՝ vesti.ru
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան