Պեդրին ազդրի վնասվածք է ստացել
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» կրած պարտության ժամանակ: Այս մասին ուրբաթ հայտարարել է իսպանական ակումբը: Հետազոտությունները ցույց են տվել, որ վնասվել է Պեդրիի ձախ ազդրի երկգլուխ մկանը: Ըստ կատալոնական ԶԼՄ-ների, Իսպանիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի առնվազն մեկ ամիս:
Աղբյուր՝ france24.com
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան