Մեդվեդչուկի կինը վստահ է, որ Էրդողանը կօգնի ազատ արձակել ամուսնուն
Ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կօգնի իրեն ազատել ամուսնուն: Երեքշաբթի Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը Վլադիմիր Զելենսկիի անունից հայտարարել էր Մեդվեդչուկին կալանավորելու մասին: Ուկրաինայի դատախազությունը քաղաքական գործչի անհետացման մասին հայտնել էր փետրվարի վերջին:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան