Արևմտյան Աֆրիկայում վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 100 ապստամբ է սպանվել
Նիգերիայի, Նիգերի և Կամերունի միացյալ ռազմական ուժերը կիրակի հայտարարել են, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում սպանել են ավելի քան 100 իսլամիստ ապստամբների, այդ թվում՝ 10 հրամանատարների: Միացյալ ուժերը ակտիվացնում են ցամաքային և օդային հարձակումը Չադ լճի շրջանում: «Բոկո Հարամ»-ը և նրանից անջատված ճյուղը ավելի քան մեկ տասնամյակ պայքարում են Նիգերիայի բանակի դեմ հակամարտությունում, որը տարածվել է նաև հարևան պետությունների վրա:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան