«Բավարիան» պատրաստ է վաճառել Ռոբերտ Լևանդովսկուն 40 միլիոն եվրոյի դիմաց
Գերմանական ակումբը պատրաստ է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բաց թողնել լեհ հարձակվողին: Այս մասին հայտնել է գերմանական Kicker ամսագիրը: Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» ծրագրում է Լևանդովսկուն պահել մինչ պայմանագրի ավարտը՝ 2023 թվականի ամառ: Միաժամանակ, ակումբը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը խաղացողի հետ: Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Լևանդովսկին ամռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան