ԱՄՆ-ը պետք է դադարի թերագնահատել ՉԺՀ-ի վճռականությունն ու կարողությունները. Վեյ Ֆենհե
ԱՄՆ կառավարությունը պետք է դադարի թերագնահատել Չինաստանի վճռականությունը և ազգային շահերը պաշտպանելու կարողությունը: Այս մասին չորեքշաբթի իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի, պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն: Նա հավելել է, որ Պեկինը հույս է դնում Վաշինգտոնի հետ հարաբերությունների կայուն զարգացման վրա, սակայն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը:
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան