«Ոգեկոչում արվեստի շնչով». Ամենամյա միջոցառում
Ապրիլի 24-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ամենամյա միջոցառումը՝ նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը Սիամանթոյի ստեղծագործությունները կընթերցի ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը, երաժշտական կատարումներով հանդես կգան «Փարոս» կամերային երգչախումբը, «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները: Տեղի կունենա նաև մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Աղբյուր՝ «Նարեկացի» արվեստի միություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան