ՀՀ ԱԽ քարտուղարը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ
Մարչին Պշիդաչի հետ հանդիպումը կայացել է ապրիլի 22-ին: Ներկայացվել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։ Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայումս ԵԱՀԿ նախագահող երկիր և թե՛ որպես ԵՄ անդամ երկիր:
Աղբյուր՝ Անվտանգության խորհրդի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին