Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց կինը
Կյանքի 120-րդ տարում մահացել Է աշխարհի ամենատարեց կինը՝ ճապոնուհի Կանե Տանական, ով 2019 թվականին ճանաչվեց նաև երկրագնդի ամենատարեց մարդը: Տանական վերապրել է երկու համաշխարհային պատերազմ և տեսել հինգ կայսրերի գահակալությունը՝ սկսած ռեֆորմիստ կայսր Մեյջիից և վերջացրած նրա ծոռով՝ ներկայիս կայսր Նարուհիտոյով: Տանական ապրում էր Ճապոնիայի Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ծերանոցում և հունվարին նշել է իր 119-ամյակը:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին