Լեհաստանը հրաժարվեց ռուսական գազից
Լեհաստանն այլևս գազ չի գնի Ռուսաստանից, RMF FM ռադիոկայանի եթերում ասել է Լեհաստանի կառավարության ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին: «Դա տեղի ունեցավ ավելի արագ, քան մենք կարծում էինք: Նորմալ պայմաններում «Գազպրոմի» հետ գազի պայմանագրի ժամկետը պետք է ավարտվեր այս տարվա դեկտեմբերին»,- հայտարարել է նա: «Եթե արտաքին պայմանները չփոխվեն, ուրեմն գազ կլինի։ Եթե կատակլիզմ չլինի»,- պարզաբանել է կառավարության ներկայացուցիչը:
Աղբյուր՝ lenta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին