Դատարանը տուգանել է Google-ին՝ YouTube-ից Մորգենշտերնի հոլովակը չհեռացնելու համար
Տագանսկի շրջանային դատարանի հաշտարար դատավորը Google-ին տուգանել է 3 միլիոն ռուբլիով՝ YouTube-ում ռեփեր Ալիշեր Մորգենսթերնի «Rose Wine» տեսահոլովակը չջնջելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից: Արձանագրությունը կազմվել է այն պատճառով, որ, ըստ Ռոսկոմնադզորի, հոլովակը պարունակում է տեղեկատվություն թմրադեղերի պատրաստման և օգտագործման եղանակների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին