Մեքսիկայում տեղի ունեցած դաժան փոխհրաձգության հետևանքով ութ մարդ է զոհվել
Իդալգո նահանգում՝ ցեմենտի գործարանի մոտ, տեղի ունեցած դաժան բախման հետևանքով ութ մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել, հայտնում է El Pais-ը: Բախումը տեղի է ունեցել ապրիլի 27-ի վաղ առավոտյան Տուլայի Cooperativa La Cruz Azul ձեռնարկության դարպասների մոտ: Պահակներն ու բանվորները փորձել են պաշտպանել ձեռնարկությունը, բայց նրանք պաշտպանվել են միայն քարերով, մինչդեռ ռեյդերները ավտոմատ զենք են կիրառել և շինությունների վրա Մոլոտովի կոկտեյլներ նետել:
Աղբյուր՝ vesti.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան