Նյույորքյան բարում ուկրաինացին հարձակվել է հայրենակցի վրա՝ կարծելով, թե նա ռուս է
Բրուքլինի բարերից մեկում ուկրաինացին կոտրված շշով հարձակվել է հայրենակցի վրա՝ կարծելով, թե նա ռուս է, քանի որ խոսում էր ռուսերեն, գրում է New York Post-ը: Թերթի տվյալներով Օլեգ Սուլիման Անդրեյ Մելեշկովին ասել է, որ նա «ռուսի է նման»։ Վերջինս հայտնել է, որ ինքը ուկրաինացի է, սակայն հայրենակիցը չի հավատացել: Նա վերցրել է գարեջրի երկու շիշ, ջարդել դրանք և սուր եզրերով հարվածել Մելեշկովի պարանոցին և դեմքին։ Տուժածին կարեր են դրել:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան