Ղրղզստանում կան զոհեր՝ Ուզբեկստանի սահմանապահ զորքերի արձակած կրակից հետո
Ղրղզստանը հայտնել է երեք քաղաքացիների սպանության մասին այն բանից հետո, երբ Ուզբեկստանի զորքերը կրակ են բացել Կենտրոնական Ասիայի երկու երկրների վիճելի սահմանին: Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեն ուրբաթ օրվա հայտարարության մեջ չի նշել՝ զոհվածները խաղաղ բնակիչներ են, թե սահմանապահներ: «Նրանք մահացել են ստացած հրազենային վնասվածքներից՝ գիտակցության չգալով»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը:
Աղբյուր՝ aljazeera.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան