Կուբայում հյուրանոցում գազի պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել
Առնվազն 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ անչափահաս, Կուբայի մայրաքաղաք Հավանայի հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը հավանաբար առաջացել է գազի արտահոսքի հետևանքով: Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը այլ պաշտոնյաների հետ եղել է դեպքի վայրում՝ Հավանայի Սարատոգա հյուրանոցում: Նախագահի գրասենյակից ուրբաթ երեկոյան հայտնել են, որ հոսպիտալացվել է 64 մարդ, այդ թվում՝ 14 անչափահաս:
Աղբյուր՝ abcnews.go.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան