Շունը տիրոջ մահից հետո վազել է 40 կմ՝ տուն վերադառնալու համար
Չինաստանում շունը 40 կիլոմետր վազել է՝ տիրոջ մահից հետո տուն վերադառնալու համար, գրում է Asia One-ը: Տեղի բնակիչների խոսքով՝ շունը ութ տարի ապրել է տղամարդու հետ՝ մինչ նրա մահանալը: Ընտանի կենդանուն վերցրել է մահացած չինացու որդին, սակայն կենդանին նոր վայրին չի ընտելացել: Մի քանի օր անց շունը փախել է անհայտ ուղղությամբ: Նրան գտել են մի քանի շաբաթ անց. շունը վերադարձել էր իր հին տունը:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան