Մահացել է Իտալիայի ամենաերկարակյաց կինը
Ամենատարեց իտալուհին՝ Անժելա Տիրաբոսկին, մահացել է հյուսիսային Բերգամո քաղաքում 112 տարեկան հասակում: Այս մասին կիրակի հայտնել է Լոմբարդիայի շրջանի նախագահ Ատիլիո Ֆոնտանան: «Հանգչիր խաղաղությամբ այն երկար կյանքից հետո, որում քեզ սիրեց ողջ համայնքը»,- գրել է նահանգապետը Twitter-ում: Տիրաբոսկին ծնվել է 1910 թվականի ապրիլի 19-ին, վերապրել է երկու համաշխարհային պատերազմ և երկու համաճարակ՝ իսպանական գրիպը և COVID-19-ը:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան