Երևանի 10 դպրոցներ մասնակցեցին Հայոց ցեղասպանության թեմայով ԳԱԹ կրթական ծրագրին
Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն իրականացրեց «ԱՊՐԵԼՈՎ 107 ԱՊՐԻԼ» խորագրով թեմատիկ կրթական ծրագիր։ Հայոց ցեղասպանության թեմայով դաս-հանդիպումների առաջին փուլին մասնակցեցին եղեռնամահ գրողների անունները կրող դպրոցները։ Ծրագրի շրջանակում մասնակիցները դիտեցին ու վերլուծեցին 2015թ. նկարահանված «Մենք կգանք» վավերագրական ֆիլմը, վառեցին 2015-ին սրբագործված մոմերից և իրենց մտորումները ներկայացրեցին ԱՊՐԵԼՈՎ 107 ԱՊՐԻԼ խորագրով ժամանակավոր ցուցադրությունում։
Աղբյուր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան