Մեքսիկայում լրագրողների անողոք սպանդի հերթական զոհեր կան
Մեքսիկացի լրագրողների անողոք սպանդը շարունակվում է: Եվս երկու լրագրող է սպանվել անհայտ մարդասպանների կողմից՝ 2022 թվականի զոհերի թիվը հասցնելով 11-ի՝ պատերազմական գոտում չգտնվող, մեդիա մասնագետների համար ամենամահաբեր երկրում: Եսենիա Մոլինեդո Ֆալկոնին և Շեյլա Յոհանա Գարսիա Օլիվերան սպանվել են Կոսոլեակակ քաղաքում՝ մայրաքաղաք Մեխիկոյից մոտ 350 մղոն դեպի արևելք, երկուշաբթի՝ ժամը 15:00-ի սահմաններում:
Աղբյուր՝ theguardian.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան