Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել՝ COVID-ի բռնկման մասին հայտնելուց հետո
Հինգշաբթի Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել դեպի ծով՝ իր արևելյան ափի ուղղությամբ, հայտնել է Հարավային Կորեան: Մեկուսացած երկիրը ձգտում է զարգացնել իր սպառազինության ծրագրերը նույն օրը, երբ առաջին անգամ հայտնեց COVID-19-ի բռնկման մասին: Ճապոնիայի առափնյա պահպանությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը` վկայակոչելով իր զինվորականներին: Հարավային Կորեան հայտնել է, որ «Սունանից» արձակվել է կարճ հեռահարության երեք բալիստիկ հրթիռ:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան