DC-ն հաստատել է «Ակվամեն 2»-ում Էմբեր Հյորդին փոխարինելու պլանները
DC Films-ի գործադիր տնօրեն Ուոլթեր Համադան հաստատել է, որ մտադիր է փոխարինել Էմբեր Հյորդին «Ակվամենը և կորուսյալ թագավորությունը» կինոկոմիքսում: Այդ մասին դերասանուհին խոսել էր մայիսի 17-ին նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատավարության ժամանակ: DC կինոստուդիայում դժգոհ են եղել դերասանուհու շուրջ բարձրացած սկանդալից: Սակայն Համադան պարզաբանել է, որ փոխարինող փնտրելու հիմնական պատճառը գլխավոր դերակատար Ջեյսոն Մոմոայի հետ անհրաժեշտ փոխըմբռնման բացակայությունն է։
Աղբյուր՝ kulturomania.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան