Թուրքիայի ԱԽ-ը կքննարկի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերը
Թուրքիայի Անվտանգության խորհուրդը, որը նախագահում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հինգշաբթի կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները, հայտնում է Anadolu գործակալությունը։ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին Ուկրաինայում ընթացող իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին էին փոխանցել դաշինքին միանալու հայտ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան արգելափակել է այդ դիմումների քննարկման գործընթացի մեկնարկը:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան