Յուրգեն Կլոպը ճանաչվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ
Անգլիայի Պրեմիեր լիգան հայտնել է անցած մրցաշրջանի լավագույն մարզչի անունը: Նա «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է: 54-ամյա գերմանացի մասնագետն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է արժանացել պատվավոր մրցանակին: Նախորդ անգամ նա ճանաչվել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ 2020 թվականին: Կլոպի «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալով մեկ միավորով:
Աղբյուր՝ vesti.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան