Աշխարհում ամենատարեցը ճանաչված վենեսուելացին ուրբաթ կտոնի իր 113-ամյակը
Խուան Վիսենտե Պերես Մորան, ով անցյալ շաբաթ Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը, ուրբաթ օրը կդառնա 113 տարեկան: Ամեն օր մի բաժակ թունդ ոգելից խմիչք վայելող Պերես Մորան ունի 41 թոռ, 18 ծոռ և 12 կոռ, ասվում է Գինեսի մամուլի հաղորդագրության մեջ։ Բացի արյան ճնշման մի փոքր բարձրացումից և տարիքի պատճառով լսողության խնդիրներից, Պերես Մորան այլ առողջական խնդիրներ չունի և դեղորայք չի ընդունում:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան