Լուվրի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել արվեստի գործերի թրաֆիքինգի համար
Փարիզի Լուվրի թանգարանի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել հնագիտական գանձերի ծագումը թաքցնելու դավադրության մեջ, որոնք, ըստ քննիչների կասկածների, Եգիպտոսից մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել արաբական գարնան քաոսի ժամանակ: Այս մասին հինգշաբթի հայտնել է ֆրանսիական դատական աղբյուրը: Ժան-Լյուկ Մարտինեսին մեղադրանք է առաջադրվել չորեքշաբթի՝ եգիպտական արվեստի երկու ֆրանսիացի մասնագետների հետ հարցաքննության ենթարկվելուց հետո:
Աղբյուր՝ france24.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան