ԿամԱԶ-ը Պերմի մերձակայքում գտնվող մայրուղու հետիոտնային կամրջի փլուզման պատճառ է դարձել
Պերմ-Եկատերինբուրգ ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրում բեռնատարից վնասվելու պատճառով փլուզվել է էստակադայի մետաղյա կառույցը: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:15-ի սահմաններում Պերմի շրջանի Բայբոլովկա գյուղի մոտ: ԿամԱԶ-ի 44-ամյա վարորդը մեքենան վարել է բարձրացած թափքով, ինչը հանգեցրել է կամրջի վնասմանը: Տղամարդը ողջ է մնացել, սակայն տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է: Երթուղու վթարային հատվածում երթևեկությունը վերականգնվել է երկու ժամ անց:
Աղբյուր՝ vesti.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան