Մեքսիկայի շինհրապարակում հնագետները մայաների հնագույն քաղաք են հայտնաբերել
Յուկատան թերակղզու մայրաքաղաք Մերիդայի մերձակայքում գտնվող ապագա արդյունաբերական պարկի տարածքում հնագետները հայտնաբերել են մայաների հինագույն քաղաքի ավերակներ՝ պալատներով, բուրգերով և հրապարակներով: Սիոլ կոչվող տեղանքն ունի մայաների պուուկ ոճի ճարտարապետության առանձնահատկությունները, որոնք տարածված են Յուկատան թերակղզու հարավում, բայց հազվադեպ են հանդիպում Մերիդայում: Հետազոտողները կարծում են, որ քաղաքը բնակեցված է եղել մ.թ. 600-ից 900 թվականներին:
Աղբյուր՝ theguardian.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան