Չինաստանը 1 միլիոն դոլարով տուգանել է դերասանուհի Ջին Տյանին՝ անօրինական գովազդի համար
Չինաստանի իշխանությունները 7,22 միլիոն յուանով (մոտ 1 միլիոն դոլար) տուգանել են դերասանուհի Ջին Ջյանին՝ անօրինական գովազդի համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՉԺՀ-ի շուկայի վերահսկողության պետական վարչությունը: Վարչության տվյալներով՝ դերասանուհին սննդամթերք է գովազդել տեղական Wuxianchang Jiankang ընկերության համար՝ առանց պաշտոնական փաստաթղթի, որը հաստատում է ապրանքի հենց այն որակները, որոնց մասին նա հայտնում է սպառողին:
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան