Եգիպտոսում նախագահի նախկին թեկնածուն դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Եգիպտոսի դատարանը կիրակի օրը երկարաժամկետ ազատազրկման է դատապարտել Աբդել Մոնեյմ Աբուլ Ֆոտուհին և «Մուսուլման եղբայրների» մի քանի հայտնի գործիչների՝ «կեղծ լուրեր տարածելու» և պետությունը տապալելու դավադրության համար: 70-ամյա Աբուլ Ֆոտուհը, ով ունի մի շարք առողջական խնդիրներ, ըստ իր ընտանիքի, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, որը ենթակա է բողոքարկման։ Այդ մասին ասվում է դատարանի հրապարակած որոշման մեջ:
Աղբյուր՝ aljazeera.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան