Էներգակիրների արտահանումից Իրանի եկամուտը անցյալ տարվա համեմատ աճել է 60%-ով
Էներգակիրների արտահանման եկամուտները իրանական տարվա առաջին երկու ամիսներին (մարտի 21-ից մայիսի 21-ը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 60%-ով։ Այս մասին կիրակի SHANA լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչը: Եկամուտների աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նավթի գները գրեթե կրկնապատկվել են անցյալ տարվա համեմատ՝ Ուկրաինայի պատերազմի և համավարակից համաշխարհային տնտեսության վերականգնման ֆոնին։
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան