Կաննի լավագույն դերասանուհի է ճանաչվել իրանցի Զար Ամիր Էբրահիմին
Իրանցի Զար Ամիր Էբրահիմին, ով աքսորվել է՝ իր սիրային կյանքի մասին զրպարտչական արշավից հետո, ուրախությունից արտասվել է, երբ արժանացել է Կաննի կինոփառատոնի լավագույն դերասանուհի մրցանակին: 41-ամյա Էբրահիմին մրցանակը ստացել է Holy Spider ֆիլմում մարմնավորած լրագրողի դերի համար, որը փորձում է բացահայտել Իրանի սուրբ քաղաքում՝ Մաշհադում, կատարված մարմնավաճառների սերիական սպանությունները:
Աղբյուր՝ aljazeera.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան