Բրիտանացիներին խորհուրդ են տվել լվանալ ելակները քացախի լուծույթով
Բրիտանական Express հրատարակչությունը հրապարակել է ելակի թարմությունը պահպանելու միջոց: Քանի որ սառնարանում ելակ պահելու ամենատարածված խնդիրներից մեկը դրա վրա բորբոսի հայտնվելն է, ընթերցողներին առաջարկվել է նախօրոք լվանալ հատապտուղները: Դա անելու համար հարկավոր է մեծ ամանի մեջ իրար խառնել կես բաժակ քացախ և երկու ու կես բաժակ ջուր: Այդ լուծույթի մեջ դնել հատապտուղները և թողնել մի քանի րոպե: Դրանից հետո անհրաժեշտ է հանել ելակները եւ ամբողջովին չորացնել:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան