Անթալիայում վթարի է ենթարկվել ռուսաստանցի զբոսաշրջիկների ավտոբուսը
Թուրքիայի Անթալիա քաղաքում ավտոբուսը, որտում ռուս եղել են զբոսաշրջիկներ, վթարի է ենթարկվել ու շրջվել: Այս մասին հայտնել է Demirören լրատվական գործակալությունը: Ընդհանուր առմամբ տուժել է 11 զբոսաշրջիկ և վարորդը, նշում է թուրքական գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել Քեմեր գավառի Չամյուվա շրջանում: Ավտոբուսը 13 զբոսաշրջիկների էր տեղափոխում Դեմրե քաղաք և, ենթադրաբար, վարորդը կորցրել է կառավարումը:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան