Անգլիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ևս 71 դեպք
Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահական մարմնի տվյալներով՝ Անգլիայում հաստատվել է կապիկի ծաղիկի ևս 71 դեպք։ Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը (UKHSA) նշել է, որ վերջին դեպքերը մայիսի 29-ի դրությամբ Անգլիայում վարակակիրների ընդհանուր թիվը հասցրել են 172-ի: Չորս դեպք է հայտնաբերվել Շոտլանդիայում, երկուսը՝ Հյուսիսային Իռլանդիայում և մեկը՝ Ուելսում՝ երկրում ընդհանուր թիվը հասցնելով 179-ի:
Աղբյուր՝ theguardian.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան