Բրյուս Ուիլիսն ու Մայք Թայսոնը միավորվել են վրեժի մասին նոր ֆիլմում
«Վենդետա. Ատլանտայի ավազակախմբերը» մարտաֆիլմ-թրիլլերը պատմում է, թե ինչպես է ծովային հետևակի նախկին ծառայող Ուիլյամը կորցնում դստերը, ով դարձել էր փողոցային ավազակախմբերի բախման պատահական զոհ: Մինչ ոստիկանությունը անգործության է մատնված, Ուիլյամը որոշում է ինքնուրույն պարզել կատարվածը, իսկ հետո գտնել և պատժել չարագործներին: Սակայն հետո պարզվում է, որ մեղավորը խոշոր մաֆիոզի որդի է, ուստի Ուիլյամը հայտնվում է ավազակախմբերի միջև առճակատման կենտրոնում:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան