Ճամայկայում կոչ են արել ազգային հերոսի կոչում տալ ռեգգիի լեգենդ Բոբ Մարլիին
Պատգամավոր Լիզա Հաննան երկրի խորհրդարանին խնդրում է ռեգգիի լեգենդ Բոբ Մարլիին ճանաչել ազգային հերոս՝ Կարիբյան անգլիախոս երկրներում աճող ազգայնականության ֆոնին, որոնք հեռանում են իրենց գաղութային անցյալից։ Առաջարկի ընդունման դեպքում աշխարհահռչակ երգիչը կարժանանա տիտղոսի, որն արդեն կրում են յոթ ճամայկացիներ, այդ թվում՝ սևամորթ ազգայնական առաջնորդ Մարկուս Գարվին և երկրի առաջին վարչապետ Ալեքսանդր Բուստամանտեն:
Աղբյուր՝ euronews.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան