Շվեյցարիայի կենդանաբանական այգում ալբինոս գալապագոսյան հսկա կրիա է ծնվել
Նա երկու կրիաներից մեկն է, որոնք ծնվել են անցյալ ամիս Սերվիոն քաղաքի Տրոպիկվարիումում՝ որպես անհետացող տեսակների պահպանման ծրագրի մի մաս: Մեկը իր ծնողների նման սև է, իսկ մյուսը՝ ալբինոս: Նրանց սեռը դեռ որոշված չէ: Փոքրիկ կրիաները ծնվելիս կշռել են մոտ 50 գ և տեղավորվում են ձեռքի ափի մեջ: Կենդանաբանական այգուց հայտնել են, որ ալբինիզմը հազվադեպ է կրիաների մոտ՝ 100,000-ից մեկը, համեմատած մարդկանց հետ՝ 20,000-ից մեկը:
Աղբյուր՝ swissinfo.ch
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում