83-ամյա ճապոնացին դարձել է ամենատարեց մարդը, ով միայնակ անցել է Խաղաղ օվկիանոսը
Միայն մեկ անգամ աշխարհի ամենամեծ օվկիանոսով նավարկելը բավական մեծ ձեռքբերում է: Սակայն օվկիանոսային արկածներ սիրող 83-ամյա ճապոնացի Կենիչի Հորին դա արել է մի քանի անգամ: Շաբաթ օրը՝ հունիսի 4-ին, նա ռեկորդ սահմանեց՝ դառնալով աշխարհի ամենատարեց միայնակ նավաստին, ով անդադար նավարկել է Խաղաղ օվկիանոսով: Հորին ժամանել է արևմտյան Ճապոնիայի Կի թերակղզու ջրերը՝ ավելի քան երկու ամիս անցնելով աշխարհի ամենամեծ ջրային տարածքը:
Աղբյուր՝ cnn.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան