Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստ. Շինարարական նորմերի արդիականացումը
Նիստի ընթացքում խորհրդի անդամներին ներկայացվել են շինարարական այն նորմերը, որոնց մշակումն ու արդիականացումը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին: Ներկաներին առաջարկվել է ներկայացնել իրենց դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում համալրելու վերանայման ենթակա նորմերի ցանկը: Հրավիրված են եղել շինանյութ արտադրող և մատակարար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց բարձրաձայնած հարցերը կուսումնասիրվեն խորհրդի իրավասությունների շրջանակում:
Աղբյուր՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան